karmir_blur


Կարմիր Բլուր (Թեյշեբաինի) | Teishebaini


Previous Entry Share
Դամբարան՝ Ստեփանակերտի բակերից մեկում
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar
ahousekeeper wrote in karmir_blur

Ստեփանակերտում հելլենիստական դարաշրջանի դամբարան է հայտնաբերվել

21:30, 2 Մայիս, 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ստեփանակերտի Մարիետա Շահինյան փողոցի 12 տան բնակիչ Յուրի Հայրապետյանը տան բակում ավտոտնակ կառուցելու նպատակով հողաշինարարական աշխատանքների ժամանակ այսօր պատահաբար հայտնաբերել է երկու հին կարասներ, որոնցից մեկի մեջ տղամարդու դիակ էր թաղված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Յ. Հայրապետյանը, տեսնելով հին կարասները' իսկույն դադարեցրել է հողաշինարարական աշխատանքները եւ զանգահարել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչություն: Զանգից հետո, բացի ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանից, դեպքի վայր է ժամանել նաեւ Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, հնագետ Վարդգես Սաֆարյանը, ում նախաձեռնությամբ էլ իրականացվեցին պեղումները:

Պեղումները սկսելու պահին «Արմենպրես»-ի հետ զրույցում Վ. Սաֆարյանն ասաց, որ իր համար լուրը զարմանալի չէր, քանի որ տեղանքում արդեն հայտնաբերվել են հին դամբարաններ, որոնք կարասային թաղման օրինակներ էին:

Պեղումների ընթացքում, բացի մարդու ոսկորներից, հայտնաբերվել են նաեւ երկու եռաթեւ նետասլաքներ, ապակյա ուլունքներ, բրոնզե կոճակներ եւ ծիսական սափոր: Վ. Սաֆարյանի մեկնաբանմամբ' հայտնաբերված իրերը հուշում են, որ գործ ունենք հելլենիստական դարաշրջանի թաղման հետ: «Այն պատկանում է մոտավորապես մ.թ.ա. 2-րդից 1-ին դարերին, իսկ հայտնաբերված դիակի մոտ գտնված իրերից կարելի է եզրակացնել, որ մարդը զինվորական է եղել»,-ասաց Վ. Սաֆարյանը:

Ի դեպ, բոլոր նյութերը հայտնաբերվել են մի կարասում, մյուսը դատարկ էր:

Ինչպես նշեց ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետ Ս. Շահվերդյանը, դեպքը բացառիկ է նրանով, որ քաղաքացին արագ եւ օպերատիվ կերպով հայտնաբերված հնավայրի մասին տեղեկացրել է պատկան մարմիններին:

Նշենք նաեւ, որ այսօր արդեն ավարտվել են պեղումների աշխատանքները' տարածքի սեփականատիրոջը հնարավորություն տալով շարունակել իր գործը, իսկ հայտնաբերված իրերը ուղարկվել են Արցախի պատմաերկրագիտական թանգարան:

Սկզբնաղբյուր։ Հաղորդեց initiaty-ն։


  • 1
  • 1
?

Log in

No account? Create an account