karmir_blur


Կարմիր Բլուր (Թեյշեբաինի) | Teishebaini


Previous Entry Share Next Entry
«Էրեբունի» թանգարանի տնօրենի մամլո ասուլիսից
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar
ahousekeeper wrote in karmir_blur
Հայտնաբերեցի այս հոդվածը hetq.am կայքում։ Հրապարակվել է անցած տարվա դեկտեմբերին։ Հաջորդ գրառումով՝ հենց այսօր եթեր գնացած թարմ հարցազրույց Աշոտ Փիլիպոսյանի հետ։

Աշոտ Փիլիպոսյան. «Վաղը մեր փոքրիկ պետության ամբողջ տարածքը կվերածվի աղբանոցի»



«Առնվազն վերջին քառորդ դարի ընթացքում Կարմիր բլուրի տարածքում շինարարական աղբ է կուտակվում, քանի որ հնավայրը չունի հաստատված պահպանական գոտի»,- այսօր «Ուրբաթ» ակումբում իր մտահոգությունները լրագրողների հետ կիսեց Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Աշոտ Փիլիպոսյանի խոսքերով՝ Կարմիր բլուրը կամ Թեյշեբայինի քաղաք-ամրոցը կառուցվել է Էրեբունու կառուցումից 100 տարի անց, և այստեղ են տեղափոխվել Էրեբունու գանձերը և սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող կահույքը: Ա. Փիլիպոսյանի համոզմամբ` Կարմիր բլուրը, ըստ էության, կազմում է Էրեբունի քաղաքի շարունակությունը, հենց այդ պատճառով էլ 1968թ. այն միացվել է Էրեբունու թանգարանին:

Ըստ թանգարանի տնօրենի՝ դեռևս 1985թ. Հուշարձանների կոմիտեի փոխնախագահ Վարուժան Սաղումյանը իր ստորագրությամբ հաստատել է պահպանական գոտին, սակայն մինչ օրս, տարբեր իրադրություննների և հասարակական փոփոխությունների հետ կապված, պաշտպանական գոտին չի հաստատավել, իսկ այսօր 1985թ. գծված գոտին չի համապատասխանում իրավիճակին, քանի որ այդտեղ աղբ է կուտակվել և տեղի գերեզմանոցն է առաջ եկել:

«Մենք պետք է հասկանանք, որ սա մեր նախնիների և մեր պատմությունն է, եթե մենք այն աղբով ենք ծածկում, որը հնարավորություն է տալիս որոշ շահագրգիռ հիմնարկների առաջ գալ, ապա վաղը մեր ամբողջ փոքրիկ պետության տարածքը, որտեղ հուշարձանները կողք-կողքի են, կամ կվերածվի աղբանոցների, կամ հարմար առիթ կդառնա հողազավթումների համար»,- ասում է պրն Փիլիպոսյանը: Այժմ աղբը կուտակված է ոչ թե Կարմիր բլուրի միջնաբերդի, այլ դրա քաղաքային մասում և ընդհուպ մոտենում է մինչուրարտական բնակավայրի պարիսպներին: «Եթե քաղաքապետարանը, թաղապետարանը, մշակույթի նախարարությունը և մենք միավորվենք և փորձենք Կարմիր բլուրի քաղաքային հատվածի աղբը հեռացնել, ապա դրա համար պետք կլինի մեծ քանակությամբ տեխնիկա, բավական շատ ֆինանսական միջոցներ, և հարցը կրկին կհետագվի»,- համոզված է Ա. Փիլիպոսյանը: Դրա համար էլ նա առաջարկում է քաղաքապետարանին և թաղապետարանին միավորվել իրենց հետ և տեխնիկայով Կարմիր բլուրի քաղաքային հատվածից աղբը հեռացնել, հրել դեպի ստորին ձորակը, որը հեռու կլինի և՛ գերեզմանոցի, և՛ հուշարձանի սահմաններից, և սեղմել, ապա դրա վրա սևահող լցնել և դարձնել օգտագործելի: Բացի այդ, աղբը հնարավոր կլինի տեղափոխել առանց հուշարձանը վնասելու:

Ըստ նրա՝ այս եղանակը ավելի իրատեսական է և քիչ ֆինանսներ է պահանջում, չնայած ամենակատարյալ տարբերակը չէ: Սակայն Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ` կարելի է ինչ-որ բանի հասնել, եթե բարի կամք դրսևորվի, և թղթեր կազմելուց առաջ անցնելու դեպքում կարելի է համակարգված առաջ գնալ:

Ա. Փիլիպոսյանի ձեռքին կար հատակագծի նախագիծ` հաստատված Հայաստանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից: Այդ հատակագծով Արգավանդ գյուղից դեպի ձիարշավարան տանող նոր ճանապարհը պետք է անցնի Կարմիր բլուրի քաղաքային թաղամասի միջով և, ըստ Ա. Փիլիպոսյանի, դա էլ պատճառներից մեկն է, որ հուշարձանի պաշտպանական գոտին չի հաստատվում: Թանգարանի տնօրենը համոզված է, որ ճանապարհի շինարարական աշխատանքները վնասելու են հուշարձանը: Որպեսզի հնարավոր լինի խուսափել հուշարձանը վնասելուց, Ա. Փիլիպոսյանը առաջարկում է մի փոքր ավելի շատ ֆինանսական միջոցներ ներդնելով՝ ճանապարհը կառուցել հենասյուների վրա, ինչպես Կիևյանից դեպի Կոմիտաս տանող ճանապարհն է. «Հենասյուների մակերեսը փոքր է, և այդ հատվածներում կարելի է պեղուներ անել և հուշարձանը չվնասել, հենասյուների վրայով եկող սահմանը կարող է սահման հանդիսանալ գերեզմանոցի և հուշարձանի միջև և, միևնույն ժամանակ, տուրիստական խմբերի համար շատ հարմար տեղ է հուշարձանը վերևից դիտելու համար»: Ըստ նրա՝ այս կերպ կարելի է հուշարձանը փրկել կործանումից:

Այն հարցին, թե արդյոք ճանապարհաշինության այդ ծրագիրն առաջարկել է կառավարությանը, Ա. Փիլիպոսյանը ասաց, որ նախ՝ ծրագիրը ձգձգվում է ֆինանսական պատճառներով, բացի այդ՝ անընդհատ փոփոխվում են գերեզմանոցի սահմանները: Ա. Փիլիպոսյանի խոսքերով՝ Կարմիր բլուրում պեղուներ չեն իրականացվել 1971թ.-ից, և դեռ պեղված չէ միջնաբերդի մի հատված և քաղաքային թաղամասի 80%-ը: Ըստ թանգարանի տնօրենի՝ իրենք շուտով վերսկսելու են պեղումները:

Սկզբնաղբյուր

  • 1
գոնե հենասյունով, գոնե սենց, գոնե նենց...
էհ... այսինքն, մարդիկ ասում են ԳՈՆԵ նենց արեք, շատ հերը չանիծեք, իսկ իրականում էդ ճանապարհը կարող էր երկու հարյուր մետր այն կողմ լիներ...
յախկ

> իսկ իրականում էդ ճանապարհը կարող էր երկու
> հարյուր մետր այն կողմ լիներ...

Էլ չասեմ, որ էդ ձիարշավարանը ո´չ սովետական ժամանակ էր առանձնապես սիրված տեղ, ո´չ էլ, կարծում եմ, հետագայում կդառնա։ Կարմիր Բլուրը, որպես լավ փիար արված տեսարժան վայր, կարող է հարյուր անգամ ավելի մեծ շահույթներ բերել։

Ձիարշավարանը "փակ ակումբի" համար ա, լավ էլ սիրված տեղ էր մի երկու տարի առաջ գոնե... հիմա չգիտեմ :))
իհարկե, համամիտ եմ:

  • 1
?

Log in

No account? Create an account